Արարատի մարզում 82-ամյա վարորդի «07»-ով կողաշրջվել է․ վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 24-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։ 

Այդ օրը` ժամը 14։00-ի սահմանում, Սյունիքի մարզի բնակիչ, 82-ամյա Յաշա Ղազարյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 13 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհիե երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ 

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Յ. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

--00—ԼՄ