Համարել եմ, որ մանդատներից զրկելու գործընթացը չի սպասարկում առաջնահերթություն պարունակող օրակարգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

հասարակական

Ի սկզբանե, երբ որ մանդատներից զրկելու գործընթացը մեկնարկել էր, ո՛չ այդ ժամանակ եմ նպատակահարմար համարել մեկնաբանելու, ո՛չ էլ առավելևս հիմա, երբ որ արդեն տապալել են և փորձում են իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել։ Այս մասին 24News-ին ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չդիմելու որոշմանը։

Երեկ Ազգային ժողովի խորհրդի նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում մի քանի կետեր նշեց, թե ինչու որոշեցին չդիմել ՍԴ։ Ռուբինյանը նշեց «ժողովրդի տված քվեի հանդեպ հարգանքը», «մեր երկրին պետք է կայունություն և հանդարտություն», ՍԴ դիմելը որակեց որպես փրկօղակի նետում ընդդիմությանը ԱԺ-ից։

Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իր համար այս գործընթացը առաջնային նշանակություն չի ունեցել։ «Ի սկզբանե համարել եմ, որ դա չի սպասարկում ներքաղաքական առաջնահերթություն պարունակող օրակարգը և որևէ անհրաժեշտություն չեմ տեսել մեկնաբանելու այն, ինչն առաջնային չէ», - եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։ 

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ