Եթե իշխանությունները Բաքվի պահանջով չեն այցելում Արցախ, ուրեմն ադրբեջանական օրակարգում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

«Արցախի կարգավիճակը ճշգրտելու վերաբերյալ իշխանությունը որևէ քայլ չի անում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Պատգամավորը նաև նշեց, որ Հայաստանի իշխանությունները առանց գերիների վերադարձի հանձնեցին Արցախի տարածքները, իսկ հիմա գերիների մասին սուր հայտարարություններ են անում։

Անդրադառնալով այն լուրերին, որոնց համաձայն իշխանական պատգամավորները Ստեփանակերտում հարձակման են ենթարկվել, մեր զրուցակիցը նշեց, որ չի տեսել նման բան, բայց նաև չբացառեց՝ հաշվի առնելով արցախցիների վերաբերմունքը ՀՀ իշխանությունների նկատմամբ։ 

Աբրահամյանը նաև ավելացրեց, որ եթե ՀՀ բարձրագույն իշխանությունը Ադրբեջանի պահանջով չի այցելում Արցախ, նրանք ուրեմն մտել են ադրբեջանական օրակարգի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ