Ալիևն Արցախի ղեկավարներին ձերբակալելու համար կօգտագործի նաև 3-րդ երկրներին. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

ՀՀ-ն գտնվում է հետպատերազմյան բավականին ծանր վիճակում, և Ադրբեջանը փորձում է, օգտագործելով իր համար բարենպաստ պահը, անցնել ուղիղ հարձակման և այս հանգամանքը օգտագործել նաև բանակցային գործընթացում: Խոսելով Ադրբեջանի դատախազության կողմից Արցախի նախագահի դեմ քրեական գործ հարուցելուց և հետախուզում հայտարարելուց՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը փորձելու է նաև, եթե ոչ Արցախի գործող նախագահի, ապա Արցախյան ազատագրական պայքարի այլ դերակատարների նկատմամբ իրական սպառնալիք ստեղծել: Ավելին՝ Ալիևն Արցախի այլ պաշտոնյաներին ձերբակալելու համար կօգտագործի նաև 3-րդ երկրներին և կգնա նրանց հետ գործարքի»,-ասել է Աբրահամյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև անվտանգային և ներքաղաքական կարևորության այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: