Այո՛, զանգել եմ Զինկոմին, ու ոչ մեկ իրավունք չունի ինձ ասել՝ ում զանգեմ. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Իշխանության մեջ մարդիկ խոսում են առաջնահերթություններից՝ մոռանալով, թե  ինչպես են իրենք գործում, սկսած կառավարության ղեկավարից։ Որտե՞ղ եք դուք տեսնում նրանց՝ հեծանվավազքերում, եղնիկներ կերակրելիս, տարբեր աղամանների ու սնդիկների հարցեր քննարկելիս: Գուցե սա էլ պետք է արվի, բայց ստեղծված իրավիճակում, մենք իրենց պետք է տեսնենք առաջնագծում, հրամանատարի կողքին, պաշտպանական համակարգը ամրապնդելիս: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Իշխանությունը պետք է բանակը ուժեղացնի, գոնե ժամանակ առ ժամանակ գնան զինվորի կողքին կանգնեն, այս ամենը նրանք չեն արել, բայց Երևանի փողոցներում ու հերոսական Եռաբլուրում կեղծ-կեղծ գնում են զոհվածների հարազատների առջև ծնկի են գալիս»,- ասել է Օհանյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև «Պաշտպանության մասին օրենքում» փոփոխություններին և իր հասցեին հնչած քննադատություններին:

Մանրամասները՝ տեսանյութում: