Ալիևը ղազացրել է Նիկոլին ու այսօր էլ, Սյունիքով ստորացնելով, վրա է տալիս․ Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Այսօր նույնիսկ ամոթ է դիմել ՀԱՊԿ-ին, մի քանի կետում լարվածություն է տեղի ունեցել, հակառակորդը առաջ է շարժվել։ Միգուցե տեսական, այն է՝ հայտարարությունների առումով կարելի է դիմել, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, բայց գործնականում պետության զինված ուժերը իրենց առջև դրված խնդիրը պետք է իրականացնեն։ Իրականությունը, սակայն, այն է, որ մեր պետությունում ինքնիշխանության մակարդակի ցածրացում է գնում, պետության ներսում անիշխանություն է, ղեկին պարտված ղեկավարություն է, որոնք գտնվում են հակառակորդի՝ թուրք-ադրբեջանական տանդեմի անընդհատ ճնշման ներքո, ստորացնում են մեր պետության ղեկավարությանը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Մարդկային, նույնիսկ տղայական և փողոցային լեզվով ասած, երբ մեկին ղազացնում են, այլևս նա հնարավորություն չի ունենում արտահայտվելու կամ իր արժանապատվությունը պահելու, այս իրավիճակում է գտնվում այսօր մեր իշխանությունը, և այդ պարագայում իրենց այլ ճանապարհ չի մնում, քան դիմել ՀԱՊԿ-ին»,- ասել է Օհանյանը։ 

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: