Ալիևը գիտի՝ Նիկոլին քիչ է մնացել, փորձում է մաքսիմում պոկել Հայաստանից․ Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գիտի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը Հայաստանում քիչ է մնացել, դրա համար ուժեղացնում է ճնշումը, որ Հայաստանից առավելագույնը պոկի։ Այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը։ 

Ըստ պաշտոնաթող նախարարի, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը մի քանի օրվա ընթացքում կարող էր նվազագույն կահավորում իրականացնել Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով, իսկ անցած վեց ամիսներին այն հասցնել ավարտին։

«Երբ որ հակառակորդը Սև լիճ մտավ, պետք էր անմիջապես փակել նրա հետագա առաջխաղացման բոլոր ճանապարհներն այլ հատվածներում, ինչը տեղի չունեցավ։ Բանակին ուղղված գումարները մեծացնելու փոխարեն այս իշխանությունը բարձրացնում է ոստիկանների աշխատավարձը՝ սեփական աթոռները պահելու համար», - նշել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում