Ստուգումների արդյունքում Սևանա լճում մանրաձկան որսի դեպքեր չեն հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

285299779_318992960422080_205714074394757910_n.jpg

Այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների հետ համատեղ շրջայց են կատարել լճի առափնյա տարբեր հատվածներում՝ ստուգելու մանրաձկան որսը։

Ստուգումների արդյունքում մանրաձկան որսի դեպքեր չեն արձանագրվել։

Կանխարգելիչ միջոցառուները կրելու են շարունակական բնույթ։

Ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիներին հորդորում ենք խուսափել դեռևս հասունացման շրջանում գտնվող ձկներ որսալուց, թույլ տալ դրանց զարգանալ, քանի որ տարիքային այդ խմբի ձուկը՝ մանրաձուկը լճի ձկնապաշարների վերականգնման կարևորագույն օղակն է։

--00--ՀԶ