Հայտնաբերվել է մանրաձկան որսի դեպք. առգրավվել է 40 մանրաձուկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 2, 24News

439396_67af77557fd048388c3323efe0764579_mv2.jpeg

Այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների հետ համատեղ շրջայց են կատարել լճի առափնյա տարբեր հատվածներում՝ կանխարգելելու մանրաձկան որսը։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է մանրաձկան որսի դեպք։ Առգրավվել է 40 մանրաձուկ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում կկատարվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ։

Կանխարգելիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

--00--ՀԶ