Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

․

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը շարունակում է արդյունք տալ։ Օրերս Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանանձման դեպքեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը։

Կենտրոնականում՝ ինքնաշեն ինքնաձիգի և փամփուշտների, մետրոպոլիտենի պահպանության բաժնում՝ հրացանի, նռնակների և փամփուշտների, Քանաքեռ-Զեյթունում՝ հակատանկային նռնականետի և փամփուշտների, իսկ Մալաթիայի բաժնում՝ թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի՝ շնորհիվ բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։ Եղեգնաձորի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Իջևանի բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքը ևս արդյունավետ էր․ արձանագրվել է ականանետի կամավոր հանձնման դեպք։

Հրացանի և զնինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Նաիրիի բաժնում՝ շնորհիվ բաժնի անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի։ Հրազենի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Սպիտակի բաժնում։ Ախուրյանի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել են ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

 

--00--ՆՍ