Թուրքիայի հարավ-արևելքում սկսվել է «Էրեն» գործողության 30-րդ փուլը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ՄԻՊ

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգում սկսվել է այսպես կոչված «Էրեն» հակաահաբեկչական գործողության 30-րդ փուլը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ընդհանուր առմամբ, 41 հատուկ նշանակության ջոկատներ «սանրում են» նահանգի մի շարք շրջաններ։

Գործողությանը մասնակցում են ոստիկանության և ժանդարմերիայի 571 հատուկ ջոկատայիններ։

Գործողություններն ուղղված են պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK դեմ:

--00—ՄՀ