ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է անում խուսափել ցանկացած գործողությունից և չսրել լարվածություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

․

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և չսրել լարվածությունը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Մենք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել լարվածությունը», - նշել է Դյուժարիկը:

Ներկայացուցիչը նշել է, որ երկկողմ բոլոր չլուծված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ երկխոսությամբ և դիվանագիտական միջոցներով:

--00--ԱԹ