Թալիբները ԻՊ-ի բջջի դեմ գործողություն են անցկացրել Քաբուլում

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18,  24 News

թալիբներ

«Թալիբան» շարժման անդամները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բջջի դեմ գործողություն են անցկացրել Աֆղանստանում, Քաբուլի հյուսիսում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է մայրաքաղաքի ոստիկանության աղբյուրը:

 Աղբյուրի տվյալներով՝ այժմ այդ շրջանը գտնվում Է թալիբների անվտանգության ուժերի հսկողության ներքո:

Քաբուլի ոստիկանությունում հաղորդել են, որ թալիբները ոչնչացրել են ԻՊ խմբավորման առնվազն երեք զինյալների:

--00—ՄՀ