ԱՀ ՔԿ-ն վերսկսել է ականի պայթյունից զոհված տղամարդու մոտից հափշտակություն կատարելու գործը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Հասարակական

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վերսկսվել է 2020թ. նոյեմբերի 09-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից արձակված ականի պայթյունից Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում զոհված նույն համայնքի բնակիչ՝ հանգուցյալ Մ.Ս.-ի մոտ գտնվող և նրան պատկանող զգալի չափերի՝ 50.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը և 130.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը անհայտ անձի/անձանց կողմից շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կասեցված վարույթը:

Նախաքննությունը շարունակվում է: 

--00--ԿԿ