Արցախում ականի պայթյունից վնասվածք ստացած տղամարդու ոտնաթաթն անդամահատել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Հասարակական

Արցախի Մարտունու շրջանում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնման ժամանակ հուլիսի 12-ին ականի պայթյունից վիրավորվել է փրկարարներին ուղեկցողը։

Արցախի ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանի փոխանցմամբ, ականի պայթյունից ոտքի վնասվածք ստացածը Նորայր Սարսադանյանն է։ Նրան առաջին բժշկական օգնություն են ցուցաբերել, որից հետո տեղափոխել են Ստեփանակերտի բուժհաստատություն, անդամահատել ոտքի վնասված հատվածը՝ ոտնաթաթը։

--00--ԿԿ