Արցախում ականի վրա 3 ադրբեջանցի է պայթել. մեկը մահացել է, երկուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

հասարակական

Լեռնային Ղարաբաղի Բաքվի կողմից վերահսկվող տարածքում տեղադրված ականի վրա երեք ադրբեջանցի է պայթել: Նրանք փորձում էին շրջանցել իրենց զինված ուժերի անցակետերը: Այս մասին գրված է Ադրբեջանի ՆԳՆ ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով մեկ քաղաքացիական անձ տեղում մահացել է, երկուսը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

--0--ԿԿ