Աբովյանի 25 ընտրատեղամասում վերահաշվարկն ավարտվել է․ ԲՀԿ-ի ձայները ավելացել են, մյուսներինը՝ պակասել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

4

Աբովյանի 25 ընտրատեղամասում ավարտվել է ընտրական արդյունքների վերահաշվարկը: Վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի ձայները ավելացել են 8-ով։ Մյուս ուժերինը նվազել է․ ՔՊ-ինը նվազել է 15 ձայնով, ՀՅԴ-ինը՝ 5-ով, «Հանրապետություն» կուսակցության ձայները՝ 11-ով, գրում են ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ վերահաշվարկի պահանջ ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Կոտայքի նախկին մարզպետ, ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ 

--00—ԼՄ