Դատապարտյալի հեռուստացույցի միջից հայտնաբերվել է 5 բջջային հեռախոս․ ՔԿԾ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24 News

քկծ

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել դատապարտյալ Վ․ Ս․-ի անվամբ քաղաքացի Վ․ Մ․-ի կողմից բերված հեռուստացույցը։

Արդյունքում հեռուստացույցի միջից հայտնաբերվել է 5 բջջային հեռախոս․ հայտնում են ՔԿԾ մամուլի ծառայությունից։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 --00—ՄՀ