ՔԿԾ-ն միջնորդել է վերացնել Քոչարյանին «Իզմիրլյան» ԲԿ-ում թողնելու դատարանի որոշումը 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

քոչարյան

Քրեակատարողական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով վերացնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում թողնելու վերաբերյալ որոշումը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Նշենք, որ Վարչական դատարանը ավելի վաղ բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի՝ հայցի ապահովման պահանջը՝ նրան մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը «Իզմիրլյան» ԲԿ-ում թողնելու որոշում կայացնելով: 

Դատական նիստն ընթացել էր դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել էին բժշկական տեղեկություններ։

--0-- ՍՊ