Ռուսաստանը կարող է օգնել Թուրքիային՝ ստեղծելու գերժամանակակից կործանիչ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15,  24 News

կործանիչ

Մոսկվան բանակցություններ է վարում Անկարայի հետ հինգերորդ սերնդի թուրքական կործանիչ ստեղծելու հարցում օգնություն տրամադրելու համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Դուբայի ավիաշոուում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։  

Ավելի վաղ ԱՄՆ-ն հրաժարվել էր Թուրքիային վաճառել հինգերորդ սերնդի F-35 կործանիչները՝ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման պատճառով։

«Ռուսաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Թուրքիայի Հանրապետությանը հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման հարցում: Առայժմ մենք գտնվում ենք այդ նախագծի շուրջ բանակցությունների փուլում», - մանրամասնել է Շուգաևը։

  
--00—ՄՀ