Ստեփանակերտի «Մենք ենք, մեր լեռները» հուշակոթողի տարածքում «Վերածնունդ» անվամբ կոթող է տեղադրվել

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8,  24 News

կոթող

 

Նոյեմբերի 7-ին Ստեփանակերտի «Մենք ենք, մեր լեռները» հուշակոթողի տարածքում նոր կոթող է տեղադրվել՝ «Վերածնունդ» անվամբ:

Քանդակագործ Վարազդատ Համբարձումյանի հեղինակած արձանը խորհրդանշում է Արցախի ու արցախցու վերածնունդը, վերընձյուղվելու և ծաղկելու ձգտումը: Արմատներից վերակենդանացող ծառը հույսն է արցախահայության գալիք օրվա: Քանդակի տեղադրմանն աջակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանը:
Այս մասին տեղեկացրիմն Ստեփանակերտի քաղաքապետարանից։

--00—ՄՀ