Հրազդանում կառուցվում են գիշերային լուսավորության նոր ժամանակակից համակարգեր

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24 News  

հրազդան

Մարզկենտրոն Հրազդանում գրեթե ավարտվել են կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող փողոցների արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները:

Համայնքի տարբեր թաղամասերում, ըստ առաջնահերթության, կառուցվում են գիշերային լուսավորության նոր ժամանակակից համակարգեր:

Ծրագրի շրջանակում կառուցվում են 500 նոր հենասյուներ, տեղադրվում նույնքան լեդ լուսատուներ:
Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք՝ 50%-50% համաֆինանսավորմամբ:

--00—ՄՀ