ՔՏՀԱ տեսչական մարմինը Հրազդանում խախտումներ չի արձանագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News 

հասարակական

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հունիսի 28-ին ՀՀ ոստիկանության ծառայողների հետ կրկնակի վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Կոտայքի մարզում՝ հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոների պահպանման նկատմամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«Մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Հրազդան քաղաքում, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների և մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ վաղ առավոտից իրականացված վերահսկողության, մշտադիտարկումների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի կողմից տրված ցուցումների լուրջ խախտումներ չեն հայտնաբերել, ավելին՝ արձանագրել են անվտանգության կանոների պահպանման նկատմամբ պատասխանատու մոտեցում և դրական տեղաշարժ:

Այնուամենայնիվ նշենք, որ մի քանի տրանսպորտային միջոցներում արձանագրվել են որոշակի թերություններ, որոնք Տեսչական մարմնի մասնագետների՝ տեղում տրված պարտադիր կատարման ցուցումների հիման վրա անհապաղ շտկվել են:

Տեսչական մարմնի մասնագետները հանրապետության բոլոր մարզերում խախտումները բացառելու կամ համավարակի հետագա տարածումը հնարավորինս նվազագույնին հասցնելու նպատակով իրականացրել են լայնածավալ իրազեկման և բացատրական աշխատանքներ:

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետների կողմից ամենօրյա նմանատիպ անակնկալ մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներն են իրականացվում  ինչպես  մայրաքաղաքում, այնպես էլ բոլոր մարզերում, որոնք կրելու են շարունակական բնույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

--0--ԿԿ