«Իգլան» կառավարությանը նվեր պետք է տային, որ Ղարաբաղում 400-500 հա հողեր տային

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

հասարակական

Այսօր Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ վկա Հրաչյա Մայիլյանն ուշագրավ մանրամասներ ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին գրում է Aravot.am-ը։

Հիշեցնենք, որ 2017թ․-ին առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին եւ գործով անցնող մյուս ամբաստանյալներին մեղավոր էր ճանաչել՝ Վրաստանից ՀՀ «Իգլա» զինատեսակ փոխադրելու եւ փողերի լվացման համար (ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանն այդ զինատեսակով մտադրվել էր խոցել նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը) ու դատապարտել ընդհանուր վեց տարվա ազատազրկման, իսկ որոշ ժամանակ անց վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումը, ուստի գործը քննվում է նորից։

Հրաչյա Մայիլյան Հրաչյա Մայիլյանի ցուցմունքից պարզ է դառնում, թե ինչ դերակատարում է ունեցել «Իգլայի» ձեռքբերման մեջ Սամվել Բաբայանը: Նա պատմեց, որ գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանը, որին Էջմիածնում Ժորիկ են ասում, իմանալով, որ ինքը Վրաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, ծանոթություն, կապեր ունի, դիմել է իրեն՝ այնտեղից «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ճարելու համար. «Արմեն Պողոսյանը թղթի վրա գրել էր, որ զենք է հարկավոր՝ «Իգլա»: Ինձ ասաց, որ Ղարաբաղում պայմանավորվել է, իրեն 400-500 հա հող պետք է տան, ինքն էլ կառավարությանը «Իգլա» պետք է նվեր տա: Ասաց՝ «Իգլան» կառավարությանը նվեր պետք է տանք, որ հողեր տան: Տղերքից ասացին՝ կա, գնացի վերցրեցի, Պողոսյանը եկավ՝ նկարեց, ասաց՝ տանեմ մասնագետի ցույց տամ՝ պիտանի՞ է: Հետո ասացին՝ լրիվ չի, տակի բռնակը, մարտկոցը չկա, պիտանի չի, ումից վերցրել ես՝ տար տուր իրան: Ումից վերցրել էի, Հայաստանում չէր, մնաց մոտս: ԱԱԾ-ից եկան՝ ասացին՝ զենք կա ձեր մոտ, եկան, ոչ մի բան չգտան»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

--0--ԿԿ