Թուրքիայի հետ պատրաստ ենք խոսել երկաթուղին և ճանապարհները վերաբացելու մասին․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցին, որում պաշտոնական Երևանը տեսնում է հայ-թուրքական երկաթուղին ու ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հայաստանի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը։ Այդ հայտարարությունում մենք տեսնում ենք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու,  հայ-թուրքական երկաթուղին ու ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն, և մենք պատրաստ ենք նման խոսակցության։ Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանը՝ Հյուսիսը Հարավին, Արևելքը Արևմուտքին կապելու մասին է», - նշել է նա՝ հավելելով, որ այս գործընթացին իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանը, Եվրամիությունը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ