Կունենանք վերջնական տապալված Արցախ, եթե իշխանությունը շարունակի Բաքվի օրակարգով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

«Հայաստանի բարձր իշխանությունների՝ Արցախի անկախության օրը Ստեփանակերտ չայցելելը, ցույց է տալիս իշխանության դիրքորոշումն Արցախի և արցախցիների նկատմամբ»,- այս մասին 24News-ին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Կա փոխկապակցված ևս մեկ մոտեցում, իշխանության՝ Արցախ չայցելելը կապված է Ադրբեջանի հնարավոր ճնշումների հետ, որը բացառել հնարավոր չէ, սակայն եթե ՀՀ իշխանությունը շարունակի Ադրբեջանի օրակարգով շարժվել, ապա այս գործընթացը տանելու է վեջնական տապալման: Ադրբեջանը բոլոր փուլերում որոշակի ուժգնությամբ արձագանքել է ՀՀ իշխանության՝ Արցախ կատարած այցին, բայց նախորդ իշխանության պարագայում դա չի ազդել ՀՀ պաշտոնյանների Արցախ այցելությանը: 

Անկախ նրանից, թե արցախցիներն ի՞նչ վերաբերմունք ունեն ՀՀ իշխանության նկատմամբ և ինչ որակումներ են տալիս նրանց, Արցախ այցելությունն ունի քաղաքական և հոգեբանական նշանակություն և չայցելելը կարող է  խնդիրներ է առաջացնել»,-հավելեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ