Փոքր Վեդիում գյուղացիները փակել էին ճանապարհը․ պատճառը խաղողի մթերման հետ կապված խնդիրն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

արտակ

Քիչ առաջ Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում մի քանի գյուղերի բնակիչներ խաղողի մթերման հետ կապված խնդիրների պատճառով, ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը, գրում է shamshyan.com-ը։

Բողոքի ակցիայի վայր էին ճամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Նրանք, լսելով գյուղացիների խնդիրը, ավելի ուշ այդ մասին տեղեկացրել են մարզպետարանին, որտեղից խոստացել են, որ խնդրին կծանոթանան։

Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցները բացել են ճանապարհը՝ տեղեկացնելով, որ եթե մարզպետարանն ու կառավարությունը իրենց խնդրին լուծում չտան, զվելի երկար ժամանակով են փակելու ճանապարհը։ 

--00—ԼՄ