4-րդ զորամիավորման զորամասում մարտավարաշարային պարապմունքներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

ՊՆ

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 16-ին անցկացվել են մարտական պատրաստականության ցուցադրական մարտավարաշարային պարապմունքներ։

 

Պաշտոնատար անձանց ուսուցանվել է մարտավարաշարային պարապմունքների կազմա­կերպ­ման և անցկացման կարգը, մասնակիցները ձեռք են բերել համապատասխան հմտություններ զորամասը մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելիս, ինչպես նաև ցուցադրվել է տեխնիկայի բացազատման և կահավորման կարգը:

    --00—ՄՀ