Տանկային ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են մեքենավարման պարապմունք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News   

ՊՆ

Հունիսի 18-ին 1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են մեքենավարման պարապմունք:

Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու առաջադրված խնդիրների կատարման ունակությունները:

Տանկերի անձնակազմերը բարդ տեղանքի պայմաններում հաղթահարել են բոլոր արգելքները, համակարգված գործողություններով և սահմանված ժամկետներում կատարել առաջադրված խնդիրները: 

--0—ՄՀ