Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News  

պարապմունք

Փետրվարի 25-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են զենք-զինամթերքի պահպանման և կիրառման, ռազմական տեխնիկայի շահագործման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները: Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

--00--ԱԹ