4-րդ զորամիավորումում մարտավարամասնագիտական պարապմունքներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

ՊՆ

Հունիսի 17-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են մարտավարամասնագիտական պարապմունքներ:

Մարտական իրավիճակին մոտ պայմաններում կատարելագործվել են զինծառայողների  մարտական խնդիրների կատարման ունակությունները, ինչպես նաև մարտի վարման ընթացքում կրակի տարբեր տեսակների կիրառման կարողությունները:

--ՄՀ