Օգոստոսի 16֊29֊ը փակ կլինի Մ6 ճանապարհի Քոբայրի հատվածը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

․

Լոռու մարզպետարանից հայտնում են, որ օգոստոսի 16֊29֊ը շինաշխատանքների իրականացման պատճառով փակ կլինի Մ6 ճանապարհի Քոբայրի հատվածը։

«Որպես շրջանցիկ ճանապարհ ուղևորների համար կարող է ծառայել Վանաձոր֊Ստեփանավան֊Օձուն֊Ալավերդի ճանապարհահատվածը։ Անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հայտարարությունում։

--00--ԱՀ