Ագրեսիայի դեպքում ՌԴ-ն 2 երկրների իր բազաները կօգտագործի ՀԱՊԿ սահմանները պաշտպանելու համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

շոյգու

«Թալիբան» արմատական շարժումը վերահսկողություն է հաստատել Աֆղանստանում՝ Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանների վրա։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ տեղեկացնելով, որ թալիբները խոստացել են չանցնել սահմանները և չհարձակվել հարակից տարածքների վրա, գրում է գրում է kommersant.ru-ը։ 

Սերգեյ Շոյգուն նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանը Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները ագրեսիայի դեպքում կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար, և որ ՀԱՊԿ երկրներին անհրաժեշտ է Աֆղանստանի ուղղությամբ Ռուսաստանի օգնությունը․ հարցը վերաբերում է նաև Ռուսաստանի ռազմական անվտանգությանը:

Պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի համար կարևոր է, որ Տաջիկստանն ու Ուզբեկստանը պատրաստ լինեն հետ մղել հնարավոր սադրանքները:

Առավել մանրամասն՝ այստեղ։

--00—ԼՄ