Շոյգուն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հետևել Ղարաբաղի հարցով մոսկովյան համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Շոյգու

Ռուսաստանի Պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարներին ամբողջությամբ կատարել Մոսկվայում ձեռք բերված համաձայնագրի պարտավորությունները: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Ըստ ռազմական գերատեսչության՝ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հետ:

«Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին կոչ է արել ամբողջությամբ կատարել ադրբեջանական և հայկական կողմերի ստանձնած պարտավորությունները՝ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների», - նշվում է ՌԴ ՊՆ-ի տարածած նախարարությունունում:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ անցկացված խորհրդակցությունների արդյունքում Բաքուն և Երևանը պայմանավորվել են տեղական ժամանակով ժամը 12:00-ից (Մոսկվայի ժամանակով 11:00-ին) մարդասիրական նպատակով հրադադար հաստատել գերիների և մահացածների մարմինների փոխանակման համար:

Հիշեցնենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝

  1. Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
  2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
  3. Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
  4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

Անտեսելով հոկտեմբերի 10-ի՝ ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները նույն օրը՝ ժամը 12:05-ին, գրոհ էին ձեռնարկել: Ռազմական գործողությունները շարունակվում են:

--00—ԼՄ