Լեռնային Ղարաբաղում օրեցօր աճում են մարդասիրական խնդիրները․ Սերգեյ Շոյգու

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Շոյգու

Լեռնային Ղարաբաղում օրեցօր աճում են մարդասիրական խնդիրները։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղարաբաղի մարդասիրական հիմնախնդիրների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Ի հայտ են գալիս այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են փախստականների տեղափոխումը և վերադարձը և այլ հումանիտար խնդիրներ: Ռազմական տրանսպորտային ավիացիան երեք օրվա ընթացքում ավելի քան 1100 ռուս խաղաղապահ է տեղակայել Լեռնային Ղարաբաղ»,- նշել է ՌԴ Պաշտպանության նախարարը:

«Երեք օրվա ընթացքում թռչել է 73 ինքնաթիռ, տեղափոխվել է 1103 զինծառայող և 168 սարքավորում», - ասել է Շոյգուն:

Շոյգուն նշեց, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով սարքավորումների և նյութատեխնիկական միջոցերի փոխադրումը շարունակվում է «օրական 25 թռիչքով»:

--00--ԱՀ