17 կասկածյալներ, որոնք կարող էին մասնակցած լինել Հայիթիի նախագահի սպանությանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 10,  24News

․

Կոլումբիայի կառավարությունը հրապարակել է 17 կոլումբիացիների տվյալներ, որոնք ենթադրաբար կարող էին մասնակցած լինել Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությանը։ Այս մասին տեղեկացնում է Սինհուան։

Հետաքննություն է վարվում նաեւ չորս ընկերությունների նկատմամբ, որոնք կասկածվում են սպանության կազմակերպմանը հանցակցության մեջ։

«Բոլոր 17 անձինք ծառայել են կոլումբիական բանակում եւ 2018-2020թթ. ընթացքում պաշտոնաթող են եղել։ Հայիթիի ոստիկանությունն արդեն կալանավորել է նրանցից 15-ին, եւս երկուսը չեզոքացվել է գործողության ժամանակ»,- նշել է Կոլումբիայի ոստիկանության ղեկավար Խորխե Լուիս Վարգասը։

--00--ԱՀ