Հայաստանի Մ-17 հավաքականը զիջել է Պորտուգալիայի հասակակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

նկար

Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը Լիսաբոնում ընկերական հանդիպումներ է անցկացնում Պորտուգալիայի Մ-17 հավաքականի հետ։

Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, կայացած երկրորդ ընկերական խաղում Հայաստանի ընտրանին մրցակցին զիջել է 0։2 հաշվով։

Հանդիպման 55-րդ րոպեին մեր թիմի դարպապահ Հայկ Խաչատրյանը հետ է մղել մրցակցի օգտին նշանակված 11-մետրանոց հարվածը։

--00—ԼՄ