Պորտուգալիայի իրավապահների կողմից 44-ամյա հետախուզվող Մեհրաբը հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1

Սեպտեմբերի 19-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 44-ամյա Մեհրաբ Շ.-ն, որը 2019 թ. մայիսի 20-ից Պորտուգալիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության և ավազակության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ:

--00—ԼՄ