Մոսկվայում օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 27,  24News

ջերմաստիճան

Մոսկվայում օդի ջերմաստիճանը 1,6 աստիճանով գերազանցել է նախորդ ռեկորդային ցուցանիշը՝ հասնելով 33,6 աստիճան տաքության:

Այս մասին հայտնել է ՌԴ Հիդրոմետկայանի գիտական գծով ղեկավար Ռոման Վիլֆանդը:

«Արձանագրվել է 33,6 աստիճան տաքութուն, ավելի բարձր արդեն չի լինի»,- ասել է Վիլֆանդը։
 
Օդերևութաբանը հիշեցրել է, որ օդի ջերմաստիճանի նախորդ ռեկորդը սահմանվել էր 2013 թվականի հունիսի 27-ին՝ կազմելով 32 աստիճան:

--00—ՄՀ