Թրամփը խոսել է իր նոր ռեկորդի մասին

 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

Թրամփ

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը «Թրամփը խոսել է իր նոր ռեկորդի մասին» վերտառությամբ գրառման մեջ նշում է.

«Ըստ տվյալների՝ ԱՄՆ-ում վերջին 4 ամիսների ընթացքում ստեղծվել է 10.6 մլն աշխատատեղ: Սա բավականին լուրջ թիվ է և ավելին է քան կանխատեսվում էր: Սա նաև յուրահատուկ ռեկորդ է Թրամփի համար:

Դեմոկրատների հիմնական քննադատության թիրախը հենց գործազրկության մակարդակի աճն էր, ինչը օբյեկտիվորեն պայմանավորված էր կորոնավիրուսով: Նոր թվերը իհարկե դրական կազդեն Թրամփի վարկանիշի վրա, որն այս պահին մինչ 10%-ով զիջում է Բայդենին: Չնայած այս տարբերությանը, դեռևս ամեն ինչ առջևում է և Թրամփը բոլոր շանսերն ունի տնտեսության մեջ դրական դինամիկա ապահովելու և ընտրություններում հաղթելու համար:

Հիմա շատ բան կախված է տնտեսության դրական շարժից և արտաքին քաղաքական դաշտում կայունությունից: Թրամփն իրեն դիրքավորում է, որպես պրոֆեսիոնալ բանակցող և մարդ ով ամբողջությամբ տիրապետում է տնտեսությանը: Հետևաբար հարվածներ ստանալով հենց այս ոլորտներից, կարող է էապես կվնասել իր դիրքերի նախընտրական այս գերլարված փուլում»:

գրառում

--00--ԱԹ