Ջո Բայդենը քննադատոմ է Թրամփին

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News         

Բայդեն

Երեքշաբթի օրը նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, ով Դեմոկրատական կուսակցության նախագահի հավանական թեկնածուն է, տարածեց իր առաջին գլխավոր հրապարակային հայտարարությունը ՝ խոստանալով ատելություն չսերմացնել և ընտրվելու դեպքում բուժել ռասայական խտրականության վերքերը, որոնք վաղուց տանջում են ԱՄՆ-ին։

Բայդենի ելույթի հատվածները հրապարակվել էին նախապես: Ֆիլադելֆիան, ուր նա հանդես եկավ ելույթով, վերջին օրերին դարձել էրբողոքի ցույցերի ու բռնության կենտրոններից մեկը: Բայդենը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը ցույցերին, մասնավորապես ՝ Սպիտակ տան մոտակայքում գտնվող պատմական եկեղեցում ֆոտոշարք անելու նրա որոշումը այն բանից հետո, երբիրավապահ մարմինները արցունքաբեր գազ են օգտագործել՝ այնտեղ հավաքված ցուցարարներին ցրելու համար: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։

Երբ խաղաղ ցուցարարներին հրամայվում է ցրվել Սպիտակ տան մոտից, օգտագործելով արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ, որպեսզի նախագահը լուսանկարվի ազնվական եկեղեցում, կարող ենք ներողամիտ լինել ինքներս մեր հանդեպ այն մտքի համար, որնախագահին ավելի շատ հետաքրքրում է իշխանությունը, քան սկզբունքները, ասել է Բայդենն իր խոսքում:

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը, որի պատճառով բռնկվեցին բողոքի ցույցերը, Բայդենը որակեց սթափվելու պահ: «Ես ձեզխոստանում եմ, որ չեմ շահարկի վախը և հակասությունը: Ես դեմ եմ ատելության», - ասում է Բայդենը:

Իր խոսքում նախկին փոխնախագահը ձգտում է հավասարակշռություն հաստատել հասարակության մեջ՝ հանրային զայրույթի և բռնությունների դատապարտման միջև:

Բայդենը առաջին անգամ հեռացավ Դելավեերում գտնվող իր տնից, ուր նա գտնվում էր մարտի կեսերից կորոնավիրուսային համաճարակի պատճառով: