Երևանցին «Մերսեդես»-ով Լիսագոր-Բերձոր ճանապարհին գլորվել է ձորը. վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

նկար

Մայիսի 27-ին՝ ժամը 23:15-ին, ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լիսագոր-Բերձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը, մոտ 150 մ: Այդ մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ԱԻՊԾ Լիսագորի բաժանմունքի փրկարարները, ոստիկանության Բերձորի տարածքային բաժանմունքի և ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանի գլխավորությամբ, ինչպես նաև քննչական օպերատիվ խումբը:

ՆԳ նախարարության ծառայողները փրկարարական ու տեխնիական հատուկ միջոցներով տուժածներին հանել են ձորից:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ե. Մ.-ն (ծնված 1961 թ.) վարելով իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:

Ուղևորներ՝ Երևան քաղաքի բնակիչ Ա. Գ.-ն (ծնված 1968 թ.) և Ասկերանի շրջանի բնակիչ Խ. Հ.-ն (ծնված 1973 թ.) ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտ:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

--00—ԼՄ