Մոտ մեկ ժամ առաջ Սև լճի աջ կողմից ևս 30 ադրբեջանցի հատել է ՀՀ պետական սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News 

Պոսոսյան

Մոտ մեկ ժամ առաջ Սև լճի աջ կողմից ևս 30 ադրբեջանցի հատել է ՀՀ պետական սահմանը և գտնվում են ՀՀ տարածքում։ Այս մասին Ազատության հետ զրույցում հայտնել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

«Չգիտեմ, բանակցային փուլը, լավ, թե վատ ընթացք է տվել, բայց փաստորեն այսօրվա դրությամբ արդյունք չկա: Խնդիրն այն է, որ այսօր հակառակորդն անընդհատ լարվածություն է առաջացնում, այս պահին էլ 30 անձ էլի խախտել են պետական սահմանը։ Մենք ուզում ենք խաղաղ ճանապարհով այդ հարցը լուծել: Այսպիսի լարվածություն են առաջացնում, որ մենք ափերից դուրս գանք»,- ասել է մարզպետը։

--00—ՄՀ