1000 + հիմնադրամն ապրիլին հատուցել է պատերազմում զոհված ևս 1097 զինծառայողների ընտանիքի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1,  24News

հիմնադրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ապրիլին հատուցել է վերջին պատերազմի հետևանքով զոհված 1097 ընտանիքների։

Զոհված 1112 զինծառայողների ընտանիքների փաթեթները համապատասխան գերատեսչություններից փոխանցվել էին հիմնադրամին մարտի 31-ին։ 15 փաթեթ կասեցվել է լրացուցիչ պարզաբանումների պատճառով։

Ապրիլի 30-ի դրությամբ հատուցումների ընդհանուր թիվը 3450 է, որից 3036-ը` այս պատերազմի արդյունքում (ավելի քան 38 միլիարդ դրամ):

--00—ՄՀ