«Պատմությունը կրկնվում է»․ ի՞նչ ուղերձ է ունեցել Իրանի հայկական եկեղեցու բակի պաստառը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

1

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր էջում գրառում է արել Իրանում հայ համայնքի կողմից ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրաված միջոցառումների մասին:

«Իրանահայերն անմասն չէին Ապրիլ 24-ի զոհերի ոգեկոչման միջոցառումներից։ Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցու բակում տեղադրված հուշարձանի մոտ փակցված այս պաստառը շատ ճիշտ ուղերձներ և պատմական շեշտադրումներ է պարունակում։

Առիթն օգտագործեմ և ասեմ, որ Հայաստանի պետականության վերածնունդն անհնար է առանց Իրանի հետ համագործակցության նոր՝ ռազմավարական մակարդակի»,-ասել է նա։

Նշնեք, որ պաստառի վրա գրված է «Պատմությունը կրկնվում է»։

--00—ԼՄ