ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը Ծիծառնակաբերդում ծաղիկ խոնարհելուց հետո զրուցել է լրագրողների հետ՝ տեղեկացնելով, որ այս պահին հայ-թուրքական երկխոսություն դեռ չկա։
Անդրադառնալով Հայաստանի՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսելու առաջարկին՝ Ադոնցը նշել է, որ դրան Անկարան արձագանքել է նախապայմաններով, որոնք երկուսն են, մեկը վերաբերել է ԼՂ հարցի կարգավորմանը, մյուսը՝ ցեղասպանության ճանաչմանը։
Ավետ Ադոնցն անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ նշելով, որ հիմնախնդրի քննարկման համար միակ հարթակն այս պահին Մինսկի խմբի ձևաչափն է։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
--0--ԿԿ