Նիկոլ Փաշինյանն Արա Այվազյանին նշանակել է ԱԳ նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Արա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արա Այվազյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արա Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ»,-նշվում է վարչապետի հրամանագրում:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 14-ին, Արա Այվազյանը հետ է կանչվել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Կուբայի Հանրապետությունում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Հիշեցնենք, որ Արա Այվազյանը 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր Կուբայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Նույն տարում նա համատեղության կարգով նշանակվել էր նաև Կոստա Ռիկայում ՀՀ դեսպան։ Իսկ 2018 թվականին կիկին համատեղության կարգով նշանակվել է Պանամայի Հանրապետությունում ՀՀ դեսպան։
 

--00—ԼՄ