Առանց live-երի և selfi-ների ամեն օր եղել ես Արցախի կողքին. Թանդիլյանը՝ Առաքելյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News  

Թանդիլյան Առաքելյան

ԱՀ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ՝ կից գրելով.

«Շնորհակալ եմ աշխատանքի համար, Մեսրոպ Առաքելյան, և երախտապարտ, որ հետպատերազմյան Արցախի համար այս ծանրագույն օրերին, առանց live-երի և selfi-ների, պաշտոնավարմանդ ամեն օրը եղել ես Արցախի կողքին` լուծելով անլուծելի թվացող անթիվ սոցիալական մարտահրավերներ` Արցախն արագ ոտքի կանգնեցնելու և ապրեցնելու քո նվիրման շնորհիվ։

Արցախը դա գիտի. ես դա չեմ մոռանա։

Հաջողություն եմ մաղթում և վստահ եմ, որ մեր պետությունը աշխարհում ամենալավ ապրելու երկիրը դարձնելու երազանքդ իրականություն է դառնալու։

Շնորհակալ եմ, ընկեր»։

--00--ԱԹ