ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որը շրջագայությամբ գտնվում է Կենտրոնական Ասիայում, հայտարարել է, որ Իրանի հարևան երկրները միշտ առաջնահերթություն են եղել իրենց համար։ Այս մասին հայտնում է Mehr-ը:
«Ղազախստանում իմ տարածաշրջանային շրջագայության երրորդ փուլում ես բովանդակալից և արդյունավետ հանդիպումներ ունեցա նախագահ Տոկաեւի և ԱԳ նախարար Թիլուբերդիի հետ: Մեր երկու երկրները տարածաշրջանային կայունության եւ գլոբալ միջուկային զինաթափման շատ ընդհանուր նպատակներ ունեն»,- նշել է Մուհամեդ Ջավադ Զարիֆը։
--0--ԿԿ