Փոփոխություններ՝ ԴՕ սահմանադրական օրենքում. Բադասյանը հրապարակել է վերջնական տարբերակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ռուստամ

Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և հարակից օրենքների նախագծերում առաջին ընթերցումից հետո փոփոխություններ են կատարվել են, հայտնում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Նկատի ունենալով լայնորեն քննարկված Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և հարակից օրենքների նախագծերում կատարված փոփոխությունները ու դրանց վերաբերյալ առկա բազմաթիվ մտահոգությունները՝ տեղեկացնեմ, որ Կառավարության և ԱԺ մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում առաջին ընթերցումից հետո կատարվել են լայնածավալ փոփոխություններ», - գրել է նախարարը և ֆեյսբուքյան գրառմանը կցել  նախագծի վերջնական տարբերակը:

--00—ԼՄ